Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ա. Աշոտյան. Չքնելը բերում է օրգանիզմի մաշվածության

Ա. Աշոտյան. Չքնելը բերում է օրգանիզմի մաշվածության

«Այսօր մարդիկ ելնելով իրենց զբաղվածությունից` հատկապես համակարգչով աշխատողները, իրենց աշխատանքային ժամերը երկարացնում են քնի ժամերի հաշվին, որը ծանր է անդրադառնում օրգանիզմի վրա»,- անդրադառնալով անքնության խնդրին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Աշոտյանը:

Նա նշեց, որ չքնելը բերում է օրգանիզմի մաշվածության: Մարդը քնելու ժամանակ վերականգնում է իր աշխատունակույթունը, ինչպես նաև կորցրած անհրաժեշտ էներգիայի բալանսը: Անքնության հետևանքով հնարավոր է նաև դեպրեսիաների առաջացում:

Բանախոսը մարդու մոտ քնի պահանջը բացատրեց օրգանիզմում կոնաձև գեղձի արտադրած մելատոնին հորմոնի առաջացմամբ: «Հատկապես երեկոյան ժամերին, երբ մութն ընկնում է, սկսվում է այդ հորմոնի արտադրությունը, որը կասեցնում է մարդու հոգեկան և ֆիզիկական ակտիվությունը, առաջացնում է հոգնածություն և մարդը ձգտում է քնելու»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նա նաև հավելեց, որ ձմռանը մելատոնինը 20 տոկոսով ավելի շատ է արտադրվում:

Իսկ ասուլիսին ներկա ֆիզիոթերապեֆտ Գագիկ Կարապետյանը նշեց, որ ըստ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների, երկարակեցության գրավականներից մեկը խորը քունն է:

Քունը կարգավորելոիս նա կարևորեց ամենատարրական հիգիենիկ կանոնների պահպանումը. «Նախ պետք է սենյակը լինի օդափոխված, գլուխը պետք է լինի հյուսիսային կողմում, բարձը պետք է լինի հարմար ու վերջապես մարդը պետք է հանգիստ հագուստներ հագած լինի»:

Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև քնի տևողությանը և ասաց, որ մարդը ինքը պետք է կարգավորի իր քնի ռեժիմը և դա անհատական է. «Մեկի մոտ կարող է լինել 6 ժամ, մյուսի մոտ` 8 ժամ, երրորդի մոտ` 10 ժամ»:

Իսկ տարածաշրջանային առումով, դաշտային շրջանների ժողովուրդն ավելի երկար է քնում, քան լեռնային շրջաններինը,- հավելեց նա:

 

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ